(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Պրոկտոլոգիա

Պրոկտոլոգիայի բաժանմունքում կատարվում է թութքի ոչ վիրահատական բուժում: Բուժման այս մեթոդը թույլ է տալիս լուծել խնդիրը` չկտրվելով աշխատանքից, ընդամենը մի քանի այցելության ընթացքում: Մենք կատարում ենք նաև քրոնիկ փորկապության և ուղիղ աղիքի ճաքերի բուժում բնական քսուքների օգնությամբ:

 

Բնակչության 80%-ը տառապում է առաջին հայացքից անվնաս թվացող այս հիվանդությամբ: Երբեմն մենք ի վիճակի չենք հասկանալ այս հիվանդության իրական բարդությունը և յուրաքանչյուրն ինքնուրույն է փորձում հաղթահարել այն: Թութքի ախտանաշաններն են` արյունահոսությունը և ցավը հետանցքի շրջանում:

 

Հիշեք` առողջ վիճակում գտվող ուղիղ աղիքն երբեք չի արյունահոսում:

 

Այդ պատճառով առաջին իսկ նախանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Շատ կարևոր է անցնել հետազոտում, որպեսզի բժիշկը համոզված լինի, որ խոսքը հաստ կամ ուղիղ աղիքի քաղցկեղի մասին չէ: Սպասել և հուսալ, որ այս խնդիրը «ինքնուրույն» կլուծվի բժիշկները խորհուրդ չեն տալիս: Եթե մինչև վերջերս այս խնդիրը լուծվում էր միայն վիրահատական միջամտությամբ, ապա այսօր «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնը առաջարկում է ոչ վիրահատական և անցավ մեթոդ:

 

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը