(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Պրոստատիտ

Պրոստատիտ՝ շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում

 

Պրոստատիտի սուր տեսակն ի հայտ է գալիս շատ պատահական և ուղեկցվում է բարձր ջերմությամբ: Քրոնիկ տեսակն առաջանում է սուր տեսակի ի հայտ գալուց 3-6 ամիս հետո, երբ մարդիկ իմանալով հիվանդության մասին չեն դիմում բժշկի: Առաջանում են այնպիսի անդառնալի փոփոխություններ, ինչպիսիք են կալցինատը, ֆիբրոզը, այսինքն խանգարումներ, որոնք հետագայում չեն ենթարկվում բուժման: Ինչքան ուշ պացիենտը դիմի բժշկին, այնքան ավելի շատ փոփոխության կենթարկվի շագանակագեղձի կառուցվածքը և հետևաբար ավելի շատ կմեծանա հիվանդության սրացման հավանականությունը:

Բժշկության մեջ գոյություն ունի «ռիսկային խումբ» հասկացությունը, այսինքն որոշակի տարիքի, մասնագիտության, հասարակական պատկանելիության մարդկանց խումբ, որոնք ավելի հաճախ են ենթարկվում այս կամ այն հիվանդության զարգացմանը: Կարևոր է նշել, որ պրոստատիտի զարգացման «ռիսկային խմբին» են պատկանում անկախ տարիքից բոլոր տղամարդիկ: Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում կուտակվում է տարած հիվանդությունների «բագաժ»: Այդ իսկ պատճառով, 30-40 տարեկան ուժեղ սեռի ներկայացուցիչները ունեն հիվանդանալու ավելի շատ հավանականություն: Ցավոք սրտի պրոստատիտը կարող է ի հայտ գալ նաև 16 տարեկանում: Բավական է միայն մրսել. օրինակ նստել սառը քարին:

 

Պրոստատիտի զարգացման պատճառները

 

Պրոստատիտի առաջացման պատճառների շարքում առաջին տեղն են գրավում սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները: Համարյա բոլոր հայտնի սեռական ինֆեկցիաները որոշ ժամանակ հետո ընկնում են շագանակագեղձ և զարգանալով այնտեղ վնասում են գեղձի հյուսվածքը` առաջացնելով բորբոքում: Հաճախ շագանակագեղձի հյուսվածքը վնասում են այնպիսի մանրէներ, ինչպիսիք են աղիքային ցուպիկը, կլեբսիելան, պրոտեյը, կապտաթարախային ցուպիկը, էնտերոբակտերը, էնտերոկոկն ու ոսկեգույն ստաֆիլակոկը: Թվարկվածներից շատերը համարվում են օրգանիզմի նորմալ միջավայրի բաղադրիչներ և միշտ առկա են մաշկի վրա և աղիներում, բայց ընկնելով շագանակագեղձի հյուսվածքների մեջ` դրանք կարող են առաջացնել սուր բորբոքային պրոցեսներ:

Պրոստատիտը կարող է զարգանալ այպիսի հիվանդություններից հետո, ինչպիսիք են սուր շնչառական վիրուսային ինֆեկցիան, գրիպը, անգինան:

Պրոստատիտի առաջացման և զարգացման պատճառ կարող են դառնալ փոքր կոնքում լճացած երևույթները, որոնք առաջանում են հազվադեպ սեռական հարաբերությունների կամ էլ սեքսի բացակայության արդյունքում, ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների մոտ: Հարցը նրանում է, որ շագանակագեղձի ֆունկցիաներից մեկը դա սերմի հեղուկ մասի արտադրությունն է:

 

Ախտանիշներ

 

Շագանակագեղձի բորբոքման ժամանակ առաջանում են ցավեր, հաճախամիզություն, սեռական կյանքի որակի վատացում: Ցավերը կարող են տարբեր լինել` աճուկային հատվածում, վերցայլքային շրջանում, ցավեր, որոնք տարածվում են դեպի հետանցք, ստորին վերջույթներ և թիկունք:
Հետագայում առաջանում է հաճախամիզություն, տհաճ զգացողություն միզելու ժամանակ, գիշերամիզություն: Սեռական հարաբերությունների հաճախականությունը նվազում է, կարող են առաջանալ խնդիրներ կապված էրեկցիայի հետ:

 

Կանխարգելում

 

Պրոստատիտի լավագույն կանխարգելումներից մեկը դա կանոնավոր սեքսն է: Բացի դրանից, հարկավոր է պարբերաբար հետազոտումներ անցնել բժիշկ-ուրոլոգի մոտ: 30 տարեկանից հետո հետազոտում պետք է անցնլ տարին մեկ անգամ, 40-ից հետո կես տարին մեկ անգամ անցնել շագանակագեզձի ուլտրաձայնային հետազոտում, իսկ 50-ից հետո տարին մեկ անգամ հանձնել արյան անալիզ` PSA որոշելու համար:

Բակտերիալ ծագման պրոստատիտների դեպքում «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում կիրառվում են այնպիսի բուժման ժամանակակից մեթոդներ, որոնցից է լիմֆոտրոպ հակաբիոտիկոթերապիան:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը