(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Վաղաժամ սերմնաժայթքում

Վաղաժամ էյակուլյացիան կամ վաղ սերմնաժայթքումը սեռական խանգարում է, որը ավելի հաճախ հանդիպում է 40 տարեկանից ցածր տղամարդկանց մոտ: Մասնագետների մեծամասնությունը այս վիճակը սահմանում են որպես սերմնաժայթքում, որը կատարվում է ավելի վաղ, քան դա կցանկանային երկու զուգընկերները:

Հազվադեպ դեպքերում կատարվող վաղաժամ սերմնաժայթքումը անհանգստության պատճառ չէ, բայց եթե այդ վիճակը կրկնվում է սեռական հարաբերությունների մեծամասնության ժամանակ, տվյալ դեպքում հարկավոր է դիմել բժշկի:

 

Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է լինել առաջնային և երկրորդային

 

Վաղաժամ սերմնաժայթքման առաջնային տեսակին է պատկանում այն խանգարումը, որը առաջացել է առաջին սեռական ակտիվացման պահից: Երկրորդայինի սերմնաժայթքումն այն վիճակն է, որը զարգացել է այն պացիենտների մոտ, ովքեր նախկինում ունեցել են համապատասխան վերահսկողություն էյակուլյացիայի հանդեպ: Երկրորդական վաղաժամ սերմնաժայթքումը կարող է զարգանալ շագանակագեղձի և միզուկի բորբոքային հիվանդությունների, շագանակագեղձի ադենոմայի հետևանքով, որոնք բերում են սեռական օրգանների ներքին ռեցեպտորների զգայունության մեծացման:

 

Պատճառներ

 

Վաղաժամ սերմնաժայթքումը համարվում է հոգեբանական խնդիր, այլ ոչ օրգանական հիվանդություն: Վաղաժամ սերմնաժայթքման պատճառ հանդիսացող էմոցիոնալ և ֆիզիկական անբավարարվածությունը զուգընկերների մոտ կարող է առաջացնել հոգեբանական և ֆիզիկական խանգարումներ: Բացի դրանից, եթե սերմնաժայթքումը կատարվում է մինչ սեռական ակտի սկիզբը, ապա տվյալ դեպքում հղիության մասին խոսք լինել չի կարող` բացառությամբ արհեստական բեղմնավորման մեթոդից:
Շատերն են իրենց հարց տալիս, թե արդյո՞ք վաղաժամ սերմնաժայթքումը հոգեբանական խնդիր է: Շատ գիտնականներ կարծում են, որ վաղաժամ սերմնաժայթքումից տառապող մարդկանց հոգեկան ու հորմոնալ ֆոնը զգալիորեն տարբերվում է այդ խնդիրը չունեցող մարդկանց ցուցանիշներից: Այս տեսությունը խոսում է այն մասին, որ շատ տղամարդիկ սեռական օրգանների շրջանում ունեն բարձր գրգռվածություն և զգայունություն, ինչը խախտում է օրգազմի հանդեպ վերահսկողության ունակությունը:

 

Բուժում

 

«Օն Կլինիք» կորպորացիայի մասնագետները մշակել են յուրօրինակ մեթոդներ և բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցներ, որոնք գրեթե չունեն հակացուցումներ: Այս դեղամիջոցները օգտագործելուց հետո հնարավորություն է ընձեռնվում վերահսկել սեռական ակտի տևողությունը: Առաջին իսկ այցելության ժամանակ բժիշկ-ուրոլոգը ժամանակակից սարքավորումների օգնությամբ որոշում է սեռական օրգանի զգայունակությունը և նշանակվում է անհատական բուժում:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը