(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Թաքնված ինֆեկցիաներ

Կարծիք կա, որ տեխնոգեն գործոնները, մասնավորապես էկոլոգիայի և սննդի որակի վատթարացումը, իջեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը: Այն բերում է այսպես կոչված թաքնված ինֆեկցիաների առաջացմանը, որոնք ընթանում են համարյա առանց ախտանշանների, սակայն ազդում են օրգանիզմի վիճակի և նրա վերարտադրողական գործունեության վրա:
Ներկայիս ամենահաճախակի հանդիպող թաքնված ինֆեկցիաները համարվում են խլամիդիոզը, միկոպլազման, ուրեոպլազման, հերպեսը, ցիտոմեգալովիրուսը: Առանց հատուկ ախտորոշման այս հիվանդությունները բացահայտել գրեթե անհնարին է, և պացիենտները դիմում են բժշկի միայն սրացումների ժամանակ, կամ էլ առհասարակ չեն դիմում:
Թաքնված ինֆեկցիաները առաջացնում են բազմաթիվ բարդություններ, որոնցից մեկը անպտղությունն է: Թաքնված ինֆեկցիաները մեծ դժվարությամբ են ենթարկվում բուժման` նույնիսկ հակաբիոտիկների օգնությամբ, իսկ ախտանշանների բացակայության պատճառով հիվանդը մեկ անգամ բուժվելով, կարող է նորից վարակվել և նույնիսկ չիմանալ դրա մասին:
Թաքնված ինֆեկցիաների հետևանքները կարող են տարբեր լինել, ամեն ինչ կախված է հիվանդության ձևից և աստիճանից: Խորացած վիճակում գտնվող ինֆեկցիան կարող է պրոստատիտի, վեզիկուլիտի և էպիդիդիմիտի առաջացման պատճառ դառնալ: Այս հիվանդությունները ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ և այնպիսի ախտանշաններով, որոնք պահանջում են բժշկական անհապաղ միջամտություն` մեզի մեջ արյան առկայություն, ցավ աճուկային և որովայնի ստորին հատվածում, այրոց, հաճախակի միզելու ցանկություն կամ դժվարամիզություն:

 

Ախտորոշում

 

Թաքնված ինֆեկցիաները շատ վտանգավոր են մարդու համար, նաև այն պատճառով, որ դրանք հնարավոր է բացահայտել միայն հետազոտման ժամանակ` հանձնելով հատուկ անալիզներ: Ներկայումս ԴՆԹ ախտորոշումը ամենահավաստի անալիզն է` թաքված ինֆեկցիաները բացահայտելու համար: Արյան անալիզը արվում է, որպես կանոն, սիֆիլիսի, ՁԻԱՀ-ի, հեպատիտ B կամ C կասկածների դեպքում: Որոշ դեպքերում անհրաժեշտ են հատուկ անալիզներ: Թաքնված ինֆեկցիաների ախտորոշման մեթոդների վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ բժիշկ-ուրոլոգի մոտ:

 

Բուժում

 

Թաքնված ինֆեկցիաների բուժումը շատ բարդ է, այն իր մեջ ընդգրկում է հակաբակտերիալ դեղամիջոցների օգտագործումը, որոնց նկատմամբ զգայուն է տվյալ ինֆեկցիան: Բուժման կուրսի մեջ մտնում է նաև իմմունոմոդուլյատորները, ֆերմենտները, հեպատոպրոտեկտորները, բակտերիալ դեղամիջոցները: Կիրառվում է նաև ֆիզիոթերապիա` լազերային թերապիա, ուլտրաձայնային թերապիա:
Ստանալով բուժում «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում (անպայման զուգընկերոջ հետ միասին)՝ դուք կարող եք կանխել առողջական լուրջ խնդիրների առաջացումը:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը