(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) դա կրկնվող վիճակ է, որի ժամանակ հնարավոր չէ հասնել կամ էլ պահել էրեկցիայի այն մակարդակը, որը հնարավորություն է տալիս կատարել սեռական ակտը:
Այս վիճակը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, կարող է առաջանալ ժամանակ առ ժամանակ կամ կրկնվել մշտապես:

 

Դրսևորումներ․ 

 

  • էրեկցիան բավականաչափ չէ սեռական ակտը կատարելու համար
  • սեռական ակտի ժամանակ էրեկցիայի կորուստ
  • էրեկցիայի լիովին բացակայություն

 

Սերմնաժայթքումից կամ էլ սեռական ստիմուլյացիայի ավարտից հետո կատարվում է արյան արտահոսք սպունգանման հյուսվածքից, և սեռական օրգանը վերադառնում է իր նախկին չափերին ու ձևին: Այս մեխանիզմի ցանկացած խախտում բերում է էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացմանը:

 

ԷԴ-ի ավելի տարածված պատճառները`

 

  • նյարդաբանական խանգարումներ երկարատև շաքարային դիաբետի ժամանակ (շաքարային դիաբետով տառապող տղամարդկանց 35-50%-ը տառապում է ԷԴ-ով)
  • կարդիովասկուլյար հիվանդություններ, որոնք խախտում են արյան շրջանառությունը կոնքի օրգաններում և սեռական օրգանում (աթերոսկլերոզ)
  • որոշակի դեղորայքներ (հակադեպրեսանտներ, հակաալերգիկ, արյան ճնշումը իջեցնող դեղամիջոցներ, տրանկվիլիզատորներ և քնաբեր դեղամիջոցներ)
  • օպերատիվ միջամտություն կոնքի օրգանների վրա
  • ողնաշարի վնասվածքներ
  • ցրված սկլերոզ
  • հորմոնային հիվանդություններ
  • ալկոհոլիզմ, դեղորայքային կախվածություն, թմրամոլություն

 

Ոչ օրգանական պատճառներ, որոնք առաջացնում են ԷԴ

 

Հոգեբանական խնդիրներ` սթրեսներ, անհանգստություն, հոգնածություն: ԷԴ կարող է առաջանալ նաև այնպիսի հոգեբանական վիճակից, ինչպիսին է դեպրեսիան:

Բացասական կանխազգացողություն: Կանխազգացողություն, որը զգում ես քո սեռական զուգընկերոջ նկատմամբ` օրինակ հետաքրքրության կորուստը կամ էլ վախը սեռական անհաջողության նկատմամբ կարող են բացասաբար ազդել պոտենցիայի վրա:

 

Երբ է հարկավոր բժշկական օգնություն

 

Յուրաքանչյուր տղամարդու մոտ, նունիսկ լիարժեք առողջ լինելու դեպքում, կարող են առաջանալ սեռական խնդիրներ, սակայն եթե ԷԴ տևում է երկու ամսից ավել կամ էլ կրկնվում է հաճախակի, պետք է դիմել մասնագետի օգնությանը: «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոն առաջին իսկ այցի ժամանակ, որը տևում է մոտ 40 րոպե, բժիշկ-ուրոլոգը ախտորոշման ժամանակակից սարքավորումներով կհայտնաբերի այս խանգարումների պատճառը  և կառաջարկի բուժման արդյունավետ մեթոդ:

 

Բուժում

 

Շնորհիվ բուժման եզակի մեթոդների «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգները հաջողությամբ կարողանում են բուժել ԷԴ․ ի դեպ դրական արդյունքի կարելի է հասնել անկախ տարիքից և ուղեկցվող այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են բարձր ճնշումը, շաքարային դիաբետը կամ սրտային հիվանդությունները: Այս ոլորտում բուժման վիճակագրությունը կազմում է 98%, իսկ բուժման արդյունավետությունը ակնհայտ է առաջին իսկ այցելության ժամանակ:

Կան պոտենցիայի բուժման տարածված դեղամիջոցներ, սակայն ոչ բոլորը գիտեն, որ դրանք անարդյունավետ են շաքարային դիաբետի կամ աթերոսկլերոզի պատճառով առաջացած ԷԴ-ի դեպքում և հակացուցված են նիտրատ պարունակող դեղամիջոցներ ընդունող պացիենտներին:

Այդ իսկ պատճառով «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում չկան բուժման ստանդարտ մեթոդներ: Յուրաքանչյուր դեպքում բժիշկ-ուրոլոգները ընտրում են անհատական բուժման մեթոդ:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը