(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Շագանակագեղձի ադենոմա

Ադենոման կամ շագանակագեղձի գիպերպլազիան հիվանդություն է, որը պայմանավորված է շագանակագեղձի մեծացման հետ: Մեծանում է ոչ թե հենց ինքը շագանակագեղձը` այլ այսպես կոչված միզածորանի հավելյալ (հարուրետրալ) գեղձերը, որոնցից էլ ձևավորվում է ադենոման` բարորակ ուռուցքը: Այս վիճակը համարվում է տղամարդու ծերացման նորմալ գործընթացի մի մասը և կախված է տեստոստերոնի և դեհիդրոտեստոստորոնի աշխատանքից:
Շագանակագեղձի մեծացող ադենոման քայքայում է միզապարկի մկանները` խախտելով նրա կրճատման ունակությունը: Միզապարկի պատը հաստանում է և դառնում դյուրագրգիռ. զգայունության մեծացումը բերում է միզապարկի ծավալի փոքրացման, հաճախամիզության և միզարձակման ակտի խանգարման: Միզապարկի պատերի կրճատման ունակությունն աստիճանաբար թուլանում է, վատանում է միզապարկն ամբողջությամբ դատարկելու հնարավորությունը, ինչը բերում է մնացորդային մեզի ծավալի ավելացման և երբեմն էլ սուր կամ քրոնիկ միզակապության:

 

Ախտանշաններ


Հիվանդության առաջին փուլում նկատվում է հաճախամիզություն` հատկապես գիշերը: Հետագայում կարող է առաջանալ անմիզպահություն, երբեմն միզարձակումն ընդհատվում է և մեզը դուրս է գալիս ուժ գործադրելու արդյունքում: Զգացվում է «լիքը միզապարկ», միզապարկի մկանները չեն կարողանում հաղթահարել մեզի հոսքի դեմ առաջացած խոչընդոտը, որի հետևանքով մեզի մի մասը մնում է միզապարկում: Ժամանակ առ ժամանակ հանկարծակի առաջանում է միզակապություն, որը պահանջում է կատետրային միջամտություն: Առանց համապատասխան բուժման հիվանդությունը շարունակում է զարգանալ, լցված միզապարկից մեզը դուրս է գալիս կաթիլ-կաթիլ, միզելու ցանկութկունը բացակայում է: Այլ դեպքերում զարգանում է բացարձակ միզակապություն: Խախտվում է երիկամների գործունեությունը, առաջանում է ընդհանուր թուլություն, ծարավ, փորլուծություն կամ փորկապություն, քաշի կորուստ, ախորժակի բացակայություն:

Շագանակագեղձի ադենոման կյանքի որակի անկման ամենահաճախ հանդիպող պատճառներից է, որը հանդիպում է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Ըստ վերջին տվյալների` շագանակագեղձի ադենոմայով տառապող պացիենտների 70%-ը ունեն պոտենցիայի խանգարումներ:

 

Բուժում


Սկզբնական շրջանում բուժումը կոնսերվատիվ է, հետագայում` վիրահատական, որն իրենից ներկայացնում է շագանակագեղձի ադենոմայի հեռացում:

Ներկայումս մեր բժշկական կենտրոն դիմած պացիենտների մեծամասնությունն ուզում է շրջանցել վիրահատությունը: Պացիենտները ստանում են մեզի պրոցեսը կարգավորող դեղամիջոցներ և բարելավում են կյանքի որակը:

«Օն Կլինիք» կորպորացիան օգտագործում է համաշխարհային բժշկության առաջատար մշակումներ, սեփական լաբորատորիաներում մշակած դեղամիջոցներ, որոնք պարունակում են բնական և արհեստական ճանապարհով ստեղծված էլեմենտներ: Այսպիսի համատեղությունը շատ դեպքերում հնարավորություն է տալիս խուսափել վատ ազդեցությունից` միաժամանակ հզորացնելով պացիենտի օրգանիզմի դիմադրողական համակարգը:

 

Մեր բժշկական կենտրոնում մեծ հաջողությամբ բուժում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գիշերային անմիզապահությունը (էնուրեզ), սթրեսային անմիզապահությունը, անմիզապահությունը կանանց մոտ:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը