(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

Ուլտրաձայնային ախտորոշում (ՈւՁԱ), ուլտրաձայնային ինտրոսկոպիա - մարդու օրգանիզմի տարբեր օրգանների ներքին կառուցվածքի և նրանցում կատարվող պրոցեսների հետազոտում ուլտրաձայնային ալիքների օգնությամբ: Ժամանակակից բժշկության մեջ ուլտրաձայնային ախտորոշումը (ուլտրաձայնային հետազոտում, ՈՒՁՀ) զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը ժամանակակից բժշկության մեջ: Դրան նպաստում են մի շարք գործոններ` առաջին հերթին ստացված արդյունքների ճշգրտությունը, մատչելիությունը և պրոցեդուրայի հարաբերական հեշտությունը:

 

Հետազոտումները կարելի է կատարել բազմաթիվ անգամ պացիենտի առողջությանը վնաս չպատճառելով` ի շնորհիվ իոնիզացնող ճառագայթի լիակատար բացակայության: Ուլտրաձայնային հետազոտության նկատմամբ աճող հետաքրքրությունը կապված է սարքավորումների անընդհատ կատարելագործման հետ, ինչը թույլ է տալիս խորացնել և ընդլայնել հետազոտության մակարդակը: Ներկայումս ուլտրաձայնային ախտորոշման համակարգերը աշխատում են ռեալ ժամանակի ռեժիմում և թույլատրում են օրգանների պատկերը ստանալ տարբեր անկյուններից:

 

Հետազոտման ուլտրաձայնային մեթոդները թույլ են տալիս ավելի հստակ ախտորոշում տալ մեծ թվով հիվանդություններին` օրինակ սիրտ-անոթային, մարսողական, միզասեռական, էնդոկրին համակարգի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև ստանալ մանրամասն տեղեկատվություն կապված մանկաբարձության և գինեկոլոգիայի, օնկոլոգիայի, նյարդաբանության, ուրոլագիայի, ֆլեբոլոգիայի (երակաբանություն), օֆթալմոլոգիայի հետ: Գինեկոլոգիայում փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել արգանդի, ձվարանների, արգանդի փողերի և վզիկի տարբեր հիվանդություններ, ուռուցքներ, ձվարանների խուղակներ, պոլիկիստոզ, արգանդի միոմա, էնդոմետրիոզ, արգանդի խոռոչի և վզիկի պոլիպներ և այլն:

 

Ուլտրաձայնային հետազոտման շնորհիվ կարելի է ձվարանում հետևել ձվաբջիջների (ֆոլլիկուլներ) հասունացման ընթացքին: Ուլտրաձայնային հետազոտումը թույլ է տալիս ախտորոշել հիվանդությունը` նախքան կլինիկական ախտանշանների արտահայտվելը, ինչի արդյունքում բուժումը կարող է լինել առավել արդյունավետ:

Ուրոլոգիայի և գինեկոլոգիայի բաժանմունքներում առաջնային այցելության ժամանակ պարտադիր կատարվում է ուլտրաձայնային հետազոտում: Մեր բժշկական կենտրոնում իրականացվում է հետևյալ օրգանների և համակարգերի ուլտրաձայնային հետազոտություն` վահանաձև գեղձի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի և կրծքագեղձերի, երիկամների, լեղապարկի, փայծաղի, միզապարկի, սեռական օրգանների, աչքերի, լիմֆատիկ հանգույցների, փափուկ հյուսվածքների, հոդերի, վերին և ստորին վերջույթների անոթների դուպլեքս ուլտրաձայնային հետազոտություն: Կատարվում են աբդոմինալ, տրանսռեկտալ և տրանսվագինալ հետազոտություններ:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը