(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Թութք

Ի՞նչ է թութքը


Թութքը դա հետանցքի հիվանդություն է, որը կապված է ներքին հեմորրոիդալ հյուսվածքների ծավալի մեծացման և շարժունակության հետ, որոնք մոտենում են հետանցքին կամ էլ դուրս են ընկնում հետանցքից, վնասվում են և արյունահոսում: Տարածված է ա՞րդյոք թութքը: Թութքը մարդկանց ամենատարածված հիվանդություններից մեկն է: Ըստ վիճակագրության մեր երկրի մեծահասակ բնակչության 1000 հոգուց 130-145-ը ունի թութք:

 

Ո՞վ է ավելի հաճախ տառապում թութքից

 
Թութքը ավելի քիչ է հանդիպում 20 տարեկանից ցածր երիտասարդների մոտ: Ավելի հաճախ հիվանդանում են 35-65 տարեկան մարդիկ: Ի դեպ կանայք և տղամարդիկ թութքով հիվանդանում են միևնույն հաճախականությամբ, սակայն բժշկի ավելի հաճախ դիմում են կանայք:

 

Ի՞նչի հետևանքով է առաջանում թութքը


Թութքի հիմքում ընկած են երկու զուգահեռ ընքացող գործընթացներ`

 

  • կապանային ապարատի մաշվածությունը կամ աշխատանքի մասնակի խախտում, որը ներքին հեմորրոիդալ հյուսվածքները պահում է անալ ուղում:
  • ներքին հեմորրոիդալ հյուսվածքների ախտաբանությունը- անոթային փապարաձև գոյացություններ, որոնք տեղակայված են ուղիղ աղիքի հեռակա հատվածում` 3-4 բարձիկների տեսքով:

Ներքին հեմորրոիդալ հյուսվածքները (հետանցքային բարձիկները) կատարում են ուղիղ աղիքի խոռոչի հերմետիզացման ֆունկցիա` խանգարելով գազերի և աղիքային պարունակության արտահոսքը: Այդ իսկ պատճառով հեմորրոիդալ հանգույցները վիրահատությունից հետո հնարավոր է կղանքի և ուղիղ աղիքի պարունակության հեղուկ մասսայի արտահոսք:

 

Թութքի առաջացման պատճառները


Թութքը առաջանում է ուժ գործադրելու և փորկապության ժամանակ: Պինդ և խոշոր կղանքային զանգվածի դուրս մղման ժամանակ ուժ է գործադրվում, որոնք էլ պատճառ են հանդիսանում հետանցքից բարձիկների արտանկման:
Բացի դրանից դեֆեկացիայի ակտի ժամանակ` ուժ կիրառելու դեպքում, ներքին հեմորրոիդալ հյուսվածքների ծավալը մեծանում է արյան մեծ հոսքի հաշվին: Հենց սա էլ նպաստում է դրանց արտանկմանը:
Հաճախակի ձգվածությունների հետևանքով` ենթալորձային շերտի տակ գտնվող մկանային հյուսվածքները պատռվում են, և կատարվում է հեմորրոիդալ հանգույցների արտանկում: Թութքի առաջացման հիմնական պատճառներից մեկը համարվում է քրոնիկ փորկապությունը, սակայն թութքով տառապող ոչ բոլոր հիվանդները ունեն փորկապություն:
Այնուամենայնիվ, հայտնի է, որ փորկապությունը հաճախ բերում է թութքի սրացման: Թութքի առաջացման և սրացման պատճառ կարող է դառնալ նաև փորլուծությունը:
Բացի փորկապությունից և փորլուծությունրց` թութք կարող է առաջանալ նաև նստակյաց աշխատանք կատարող մարդկանց մոտ` օրինակ մեքենայի վարորդների, երկաթուղային աշխատողների, օդաչուների, նավաստիների, դիսպետչերների մոտ և այլն: Ծանրության բարձրացման, ըմբշամարտով, սպորտային մարմնամարզությամբ զբաղվելու ժամանակ մկանների ուժեղ լարվածությունը կարող է հանգեցնել հեմորրոիդալ հանգույցները պահող կապանների քայքայման:
Կարևոր դեր են խաղում նաև ժառանգականությունը` ուղիղ աղիքի հյուսվածքի անոթների յուրահատուկ կառուցվածքը, հղիությունը և ծննդաբերությունը, խմիչքի չարաշահումը, կծու սնունդը և չափից շատ ուտելը:

 

Թութքի ախտանշանները

 

  • արյունը հետանցքի շրջանից (հանդիպում է բժշկի դիմած 55% հիվանդների մոտ)
  • հեմորրոիդալ հանգույցների արտանկվելը հետանցքից (հանդիպում է 40% հիվանդների մոտ)
  • 10% հիվանդների մոտ հանդիպում է ցավ (մշտական կամ էլ դեֆեկացիայի ակտի ժամանակ)
  • հետանցքային քորը հանդիպում է հիվանդների 6-8%-ի մոտ
  • դիսկոմֆորտ, ոչ լրիվ դատարկվելու զգացում, փորի փքվածություն

 

Թութքի բուժման ժամանակակից մոտեցումները

 

  • Բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության փուլից: Հիվանդության առաջին փուլ ունեցող հիվանդներին բուժում են ֆլեբոտրոպ դեղամիջոցների (դետրալեքս) օգնությամբ` մոմիկների և քսուքների համակցությամբ: Սակայն ավելի արդյունավետ են համարվում քիչ ինվազիվ պրոցեդուրաները` ինֆրակարմիր ֆոտոկոագուլյացիան և սկլերոթերապիան:
  • Թութքի երկրորդ փուլի բուժման մեթոդներից են համարվում քիչ ինվազիվ պրոցեդուրաները : Նախ և առաջ դա լատեքսային օղակների միջոցով հեմորրոիդալ հանգույցների լիգավորում: Որոշ դեպքերում կարելի է կիրառել ինֆրակարմիր ֆոտոկոագուլյացիա և սկլերոթերապիա:
  • Թութքի երրորդ փուլի բուժման դեպքում ավելի նպատակահարմար է զուգակցել որոշ քիչ ինվազիվ պրոցեդուրաները: Երբեմն կիրառվում է վիրաբուժական միջամտություն` հեմորրոիդէկտոմիա:
  • Չորրորդ փուլի բուժման մեթոդ է համարվում վիրաբուժական բուժումը: Հեմորրոիդէկտոմիայի հակացուցման դեպքում հարկավոր է կիրառել սկլերոթերապիա` հեմորրոիդալ հանգույցների լիգավորում` լատեքսային օղակների միջոցով և կոնսերվատիվ թերապիա:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը