(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Հետանցքային ուղու քոր

Հետանցքային ուղու քորը հաճախ կարող է լինել որևէ հիվանդության ախտանշան: Քորի պատճառները բազմազան են: Հետանցքային ուղու քոր նկատվում է կոլիտներով հիվանդների մոտ, տարբեր հիվանդությունների բուժման համար օգտագործվող մեծ չափաբաժնով հակաբիոտիկներից հետո զարգացած դիսբակտերիոզի ժամանակ: Կանանց մոտ ոչ այնքան հազվադեպ հետանցքային ուղու քոր կարող է ի հայտ գալ միզասեռական հիվանդությունների` կոլպիտների, ուրետրիտների դեպքում: Հարհետանցքային մաշկի քորը շատ հաճախ առաջացնում են պարազիտները, որոնց մեջ , թերևս, առաջին տեղում է գտնվում էնտերոբիոզը (սրատուտ): Վերջին ժամանակներս տարածում են գտել այնպիսի հետանցքային ուղու քորի պատճառներ, ինչպիսիք են քոսը, ցայլքի ոջլոտությունը,տրիխոմոնիազը:

 

Հետանցքային ուղու քորը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների` քլամիդիոզի, հերպեսի, ցիտոմեգալովիրուսի, միկոպլազմայի, ինչպես նաև սնկային հիվանդության հաճախակի զուգընկերն է: Բացառություն չեն կազմում և վեներական հիվանդությունները: Հետանցքային ուղու քորի պատճառներից են նաև մի շարք ներքին օրգան-համակարգերի հիվանդությունները`շաքարային դիաբետը, լյարդի, վահանաձև գեղձի և միզաքարային հիվանդությունները:

 

Պատճառների ցանկը կարելի է դեռ երկար շարունակել: Սակայն»Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժնի բժիշկների տարիների ընթացքում ձեռք բերված փորձը , թույլ է տալիս հաստատել, որ 100 պացիենտից 95-ի մոտ հետանցքային ուղու քորը դադարում է հեմորոիդալ հանգույցների լիգավորումից հետո:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը