(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Ուղիղ աղիքի ճաքեր

Ի՞նչ է ուղիղ աղիքի ճաքը


Հետանցքի մաշկի ու լորձաթաղաղանթի ոչ բոլոր վնասվածքները կարելի է համարել ուղիղ աղիքի ճաք:
Ուղիղ աղիքի սուր ճաքի կլինիկական պատկերը շատ տիպիկ է` հանկարծակի, նույնիսկ լիարժեք առողջ վիճակում, դեֆեկացիայի ակտի ժամանակ կամ անմիջապես հետո ինտենսիվ ցավեր, որոնք կարող են տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Դեֆեկացիայի ակտի ժամանակ հաճախ ցավերը ուղղեկցվում են հետանցքից արյունային արտադրությամբ: Սովորաբար արյունային արտադրության ծավալը լինում է աննշան:

 

Որքա՞ն հաճախ է հանդիպում ուղիղ աղիքի ճաքը


Փոքր տարիքի երեխաների մոտ հետանցքի հիվանդություններից առավել տարածված է ուղիղ աղիքի ճաքը: Հաստ և ուղիղ աղիքի հիվանդությունների վիճակագրությունը ցույց է տվել, որ չափահասների մոտ քրոնիկ բնույթ կրող ուղիղ աղիքի ճաքը հանդիպման հաճախականությամբ գտնվում է երրորդ-չորրորդ տեղում՝ իր տեղը զիջելով միայն թութքին, կոլիտին, պարապրոկտիտին: Կանանց մոտ ուղիղ աղիքի ճաքերը հանդիպում են 1-2 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ:

 

Ի՞նչ ընթացք ունի ուղիղ աղիքի ճաքը


Սուր ճաքերը մեծամասամբ բուժվում են կոնսերվատիվ միջոցառումների շնորհիվ` 2-3 շաբաթվա ընթացքում: Սխալ բուժման դեպքում տեղի է ունենում հիվանդության անցում քրոնիկ փուլի: Ուղիղ աղիքի քրոնիկ ճաքին ավելի բնորոշ է հետանցքային սեղմանի (սֆինկտրի) սպազմը: Հետանցքի հետանցքային սեղմանի սպազմի ավելի տիպիկ կլինիկական նշաններից են հանդիսանում դեֆեկացիայի ակտից հետո ի հայտ եկող երկարատև, ինտենսիվ ցավերը:
Որոշ հաստ աղիքի քրոնիկ բորբոքային հիվանդությունների` Կրոնի հիվանդության, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների դեպքում, սուր ճաքը դժվարությամբ է բուժվում կոնսերվատիվ եղանակով: Նույնը կարող է դիտարկվել նաև շաքարային դիաբետով, վահանաձև գեղձի ախտահարումներով, L-տիրոկսինի միջին կամ մեծ դեղաչափ ընդունող հիվանդների մոտ:

 

Ինչպե՞ս է բուժվում ուղիղ աղիքի ճաքը


Կղանքը թուլացնող միջոցների ձեռնարկումը, կծու սննդամթերքի և ոգելից խմիչքի բացառումը, տաք վաննաներն ու քսուքներով բուժումը թույլ է տալիս մի քանի շաբաթվա ընթացքում հասնել ուղիղ աղիքի սուր ճաքի ապաքինմանը: Սուր ճաքերի դեպքում պետք է հրաժարվել մոմիկների օգտագործումից, քանի որ մոմիկի տեղադրումը հետանցքում կարող է հանգեցնել ցավի ուժգնացման:
Հարկավոր է օգտագործել ցավազրկող քսուքներ, օրինակ աուրոբին: Երեք շաբաթվա ընթացքում քսուքային բուժումից դրական արդյունք չստանալու դեպքում խորհուրդ է տրվում անցնել բուժման երկրորդ փուլին` վիրաբուժական միջամտության:
Ուղիղ աղիքի քրոնիկ ճաքերի լիարժեք բուժման համար պահանջվում է վերքի սկլերոզացված եզրերի հեռացում` ճաքի թմբիկի հետ միասին:
Հետանցքային սեղմանի սպազմի վերացումը իրականացվում է մկանի հատման կամ ձգման (սֆինկտերոտոմիայի կամ դիվուլսիայի) միջոցով: Միջամտությունը կարող է իրականացվել ինչպես հիվանդանոցային, այնպես էլ ամբուլատոր պայմաններում` տեղային ցավազրկումով: Միաժամանակ նշանակվում է վաննաներով և քսուքներով բուժում: Բուժման միջին տևողությունը 4-6 շաբաթ է:

 

Կարո՞ղ է արդյոք ուղիղ աղիքի ճաքը ինքն իրեն բուժվել


Երբեմն երիտասարդ տարիքում ուղիղ աղիքի ճաքը ինքնուրույն է բուժվում: Բայց, որպես կանոն, այս հիվանդությունը տալիս է ռեցիդիվ կամ անցնում է քրոնիկ փուլի` հաճախակի սրացումներով:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը