(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Թաքնված ինֆեկցիաներ

Այսօր առավել շատ հանդիպող թաքնված ինֆեկցիաներից են համարվում քլամիդիոզը, միկոպլազմոզը, ուրեոպլազմոզը, հերպեսը, ցիտոմեգալովիրուսը:

Այդ ինֆեկցիաները առաջ են բերում բազմաթիվ բարդություններ, որոնցից մեկն էլ չբերությունն է: Թաքնված ինֆեկցիաները դժվարությամբ են բուժվում հակաբիոտիկների օգնությամբ, իսկ ախտանշանների բացակայության պատճառով, պացիենտը առողջանալուց հետո կարող է նորից վարակվել ու չիմանալ այդ մասին:

Փոքր կոնքի օրգանների վրա ինֆեկցիայի տարածումը առաջ է բերում արգանդի փողերի և ձվարանների բորբոքման (սալպինգոֆորիտ) և հիվանդության սրացման դեպքում ուղղեկցվում են որովայնի կամ պոչուկի շրջանի պարբերաբար ցավերով: Արգանդի և փողերի քրոնիկ բորբոքումները առաջացնում են կպումներ, ինչի հետևանքով էլ առաջանում է անպտղություն:

 

Ախտորոշում


Թաքնված ինֆեկցիաները իրենցից մեծ վտանգ են ներկայացնում նաև այն պատճառով, որ հայտնաբերվում են միայն բժշկի մոտ հետազոտվելու և հատուկ անալիզ հանձնելու դեպքում` պոլիմերազային շղթայական ռեկցիա (PCR):

Ներկա պահին թաքնված ինֆեկցիաների ախտորոշման մեթոդներից ԴՆԹ-ի անալիզը հանդիսանում է ամենահուսալին: Որպես կանոն սիֆիլիսի, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, B և C հեպատիտների առկայության կասկածի դեպքում հանձնվում է ԴՆԹ-ի անալիզ: Թաքնված ինֆեկցիաների ախտորոշման մեթոդների մասին կարելի է խորհրդակցել բժշկի հետ:

 

Բուժում


Թաքնված ինֆեկցիաների բուժումն իր մեջ ներառում է տվյալ ինֆեկցիայի հանդեպ զգայուն հակաբիոտիկ դեղամիջոցների, իմունոմոդուլյատորների, ֆերմենտների, հեպատոպրոտեկտորների, բակտերիալ դեղամիջոցների օգտագործումը: Հաճախ բուժման ընթացքում օգտագործվում է ֆիզիոթերապևտիկ մեթոդներ`լազերոթերապիա, ուլտրաձայնային թերապիա:

 

Ստանալով բուժում «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում (անպայման զուգընկերոջ հետ միասին), դուք կարող եք կանխել առողջական լուրջ խնդիրների առաջացումը:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը