(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Արգանդի վզիկի և հեշտոցի բարորակ հիվանդությունների բուժում (էրոզիա, կոնդիլոմա, պապիլոմա և այլն)

Երբեմն արգանդի վզիկի հիվանդությունները ոչ մի կերպ չեն դրսևորում: Ախտորոշել արգանդի վզիկի էրոզիան հնարավոր է միայն գինեկոլոգիական զննումից հետո: Առավել ճշգրիտ ախտորոշում տալիս է կոլպոսկոպիկ մեթոդով հետազոտությունը: Արգանդի վզիկի էրոզիայի բուժման ժամանակ առաջին հերթին փորձում են վերացնել բորբոքային գործընթացն ու հիվանդության պատճառները, որից հետո օգտագործվում է բուժման մեթոդներից որևէ մեկը։

 

Բուժման մեթոդները

 

Գոյություն ունի արգանդի վզիկի բուժման առավել օգտագործվող մի քանի դասական մեթոդներ: Ուղղակի այրում կամ, եթե արտահայտվենք բժշկական տերմինալոգիայով, դիատերմոկոագուլյացիայի մեթոդ, որն իր ցածր արժեքի և օգտագործման դյուրինության շնորհիվ առավել ճանաչում է գտել պետական բժշկական հաստատություններում: Դիատերմոկոագուլյացիայի պրոցեդուրայի ժամանակ բժիշկը էլեկտրական հոսանքի օգնությամբ հեռացնում է արգանդի վզիկի ախտահարված մասը: Այս պրոցեդուրան հղի է տարբեր բարդություններով` փողերի քրոնիկ բորբոքման սրացումներով, դաշտանային ցիկլի խանգարումներով, արգանդի վզիկի էնդոմետրիոզով: Դիատերմոկոագուլյացիայի հետևանքով կարող է առաջանալ արգանդի վզիկի էլաստիկության կորուստ, որն անբարենպաստ է հետագա ծննդաբերությունների համար, իսկ ապաքինումը տևում է 8-10 շաբաթ:

Մյուս բուժման մեթոդը կրիոդեստրուկցիան է: Էրոզիայի հատվածը սառեցնում են հեղուկ ազոտով: Պրոցեդուրայի ժամանակ առողջ հյուսվածքները համարյա չեն վնասվում, սակայն լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է ավելի քան 8-10 շաբաթ:

Վիրաբուժական լազերի օգնությամբ բուժումը լավ արդյունքներ է տալիս և ապահովում արագ ապաքինում: Սակայն գինեկոլոգները հանգել են այն եզրակացության, որ լազերի օգտագործումը առաջ է բերում է որոշակի բարդություններ:

Արգանդի վզիկի էրոզիայի բուժման միակ մեթոդը, որը իսկապես մեծ ուշադրության է արժանացել, դա ռադիոալիքային մեթոդն է: «Ellman» ամերիկյան կազմակերպության կողմից ստեղծված «Սուրգիտրոն» ռադիոալիքային սարքավորումը լայն կիրառում ունի բժշկության հետևյալ ոլորտներում` կոլոպրոկտոլոգիա, գինեկոլոգիա, վիրաբուժություն, մաշկաբանություն, օֆթալմոլոգիա, ատամնաբուժություն: Պրոցեդուրան տևում է մի քանի րոպե: Այս մեթոդն անցավ է, չի թողնում սպիներ, առաջ չի բերում արյունահոսություն և օժտված է ստերիլիզացնող էֆեկտով: Վերքը շատ արագ է լավանում: Ռադիովիրահատական միջամտության արդյունավետությունը բավականին բարձր է, իսկ պրոցեդուրայից հետո ռեցիդիվներ համարյա թե չեն հանդիպում:

Հատկապես չծննդաբերած կանանց արգանդի վզիկի պաթոլոգիաների բուժման դեպքում խորհուրդ է տրվում կիրառել ռադիոալիքային մեթոդը: Այն ոչ միայն անցավ է, այլ նաև իր մեջ չի կրում սպառնալիք հետագա հղիությունների համար:

Հաշվի առնելով էրոզիայի առաջացման պատճառները` բուժումը պետք է լինի կոմբինացված: Նախ և առաջ պետք է վերացնել բորբոքային պրոցեսը, այնուհետև հեռացնել էրոզիայի հետևանքով փոփոխության ենթարկված հատվածը:

 

Մեր կլինիկայում էրոզիայի բուժումն իրականացվում է ժամանակակից ռադիոալիքային մեթոդով:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը