(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Մաշկային քոր

Մաշկային քորի ժամանակ առաջանում է մաշկը §սանրելու¦ ցանկություն: Շատ դեպքերում հիվանդությունն ունենում է նևրո-ալերգիկ բնույթ: Մաշկային քորը կարող է լինել տարբեր մաշկային հիվանդությունների ախտանշան (էկզեմաներ, քոս և այլն) կամ հանդես գալ, որպես անկախ մաշկային հիվանդություն`այսպես կոչված իդիոպաթիկ քոր: Առաջինի դեպքում առկա են լինում դերմատոզին բնորոշ ախտանշաններ, իսկ իդիոպաթիկ քորի ժամանակ այդ ախտանշանները բացակայում են:

 

Տարբերվում են մաշկային քորի ընդհանրացված և տեղայնացված տեսակներ: Ընդհանրացված տեսակի քորը կարող է լինել սննդային անհանդուրժողականությունից (կծու ուտեստ, սունկ, խոզի միս և այլն), դեղորայքային անհանդուրժողականությունից (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ և այլն), ինչպես նաև ի պատասխան շրջակա ջերմաստիճանի փոփոխության: Տարեցների մոտ մաշկային քորը կարող է ի հայտ գալ ճարպագեղձերի ֆունկցիայի նվազման պատճառով առաջ եկած մաշկի չորության հետևանքով: Շատ հաճախ ընդհանրացված տեսակի քորը ի հայտ է գալիս, որպես հետևանք այնպիսի ծանր հիվանդությունների` ինչպիսիք են հեպատիտը, շաքարային դիաբետը, լեյկոզը, չարորակ նորագոյացությունները և այլն:

Ընդհանրացված տեսակի քորը կարող է նկատվել տարբեր նյարդա-հոգեկան հիվանդությունների ժամանակ (նևրոզներ, պսիխոզներ և այլն): Տեղայնացված տեսակի քորը ավելի հաճախ ախտահարում է շեքային հատվածը (հետանցքի քոր, փոշտի քոր, հեշտոցային քոր) և գլխամաշկը: Տեղայնացված տեսակի քորի առաջացմանը նպաստում են նաև թութքը, ճիճվակրությունը, պրոկտիտը, պրոստատիտը, սնկախտը, սեբորեան և այլն:

 

«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության իրական պատճառը և կանցկացնի համապատասխան բուժում:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը