(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Փսորիազ

Փսորիազը մաշկի բորբոքային խրոնիկական հիվանդություն է: Այդ հիվանդության ժամանակ մարմնի վրա ի հայտ են գալիս տեսանելի խոցեր, որոնք ուղղեկցվում են կարմրությամբ, թեփոտվածությամբ, քորով և ցավերով` պատճառելով հիվանդին անհարմարության զգացում:

 

Ո՞րտեղից է առաջացել «փսորիազ» անվանումը
Հիվանդության անվանումը առաջացել է հունական Psora -քորել բառից: Եվ իրոք, քորը և թեփով պատված մաշկը փսորիազի տիպիկ բնորոշումներից են:

 

Ո՞վքեր կարող են հիվանդանալ փսորիազով
Փսորիազով կարող են հիվանդանալ բնակչության 1-3%-ը` տղամարդիկ և կանայք հավասարապես: Որպես կանոն փսորիազի առաջին ախտանշանները ի հայտ են գալիս երիտասարդ տարիքում: Դրա հետ մեկտեղ հիվանդների շրջանում հանդիպում են և երեխաներ, և տարեց մարդիկ:

 

Վարակի՞չ է արդյոք փսորիազը

Ոչ, ևս մեկ անգամ ոչ: Փսորիազը վարակիչ հիվանդություն չէ: Դա գենետիկական, ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է, որը գլուխ է բարձրացնում իմունային համակարգի թուլացման, դիմադրողականության անկման արդյունքում: Խոսքը չի գնում արտաքին ինֆեկցիայի կամ մաշկային էկզեմայի մասին, այդ իսկ պատճառով փսորիազը վարակիչ լինել չի կարող: Մի խուսափեք այդ հիվանդությամբ տառապող մարդկանց ընկերակցությունից, այլ ընդհակառակն, անհրաժեշտ է ցուցաբերել բարյացակամ վերաբերմունք, ամեն կերպ քաջալերել ու հուսադրել:

 

Ո՞րքանով է մեծ հավանականությունն այն բանի, որ փսորիազով հիվանդ ծնողների երեխաները կժառանգեն այդ հիվանդությունը
Քանի որ խոսքը գնում է ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդության մասին, ապա ռիսկի գործոնը բավականին մեծ է: Եթե ծնողներից երկուսի մոտ էլ առկա է այս հիվանդությունն, ապա նրանց երեխաներին հիվանդության ժառանգաբար փոխանցվելու հավանականությունը մեծանում է 50%-ով:


Թույլատրվու՞մ Է հիվանդին երկար ժամանակ արևի ուղղակի ճառագայթների տակ
Տեսակետ կա, որ խելամիտ չափաբաժնով արևային լոգանքները բարերար ազդեցություն են ունենում փսորիազով հիվանդի վրա: Ցավոք ոչ միշտ է այդպես: Որոշ դեպքերում արևը կարող է նաև վնասել: Համենայն դեպս, ամեն բուժական պրոցեդուրայից առաջ և մաշկի հետ կապված փոփոխություններ նկատելու դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել պրոֆեսիոնալ մաշկաբանի հետ:

 

Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ հիվանդության ժամանակ առ ժամանակ սրացման
Փորձը ցույց է տալիս, որ սթրեսային իրավիճակները և հոգեկան լարվածությունը, մարսողական համակարգի ախտահարումներն առաջ են բերում հիվանդության սրացում: Հայտնի են դեպքեր, երբ հիվանդությունը սրացել է ստերոիդներով բուժման հետևանքով:

 

Արդյո՞ք ալկոհոլային խմիչքների օգտագործումը և ծխելը բացասաբար են անդրադառնում փսորիազի վրա
Հետազոտությունները ցույց են տվել, որ և, ալկոհոլի, և ծխախոտի չարաշահումը նպաստում են հիվանդության զարգացմանը:

 

Արդյո՞ք գոյություն ունեն ստերոիդ պարունակող քսուքներին փոխարինող դեղորայքներ
Հայտնի է, որ ստերոիդներն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում օրգանիզմի համար: Այդ դեղորայքների կիրառումը կարող է բացասաբար անդրադառնալ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների վրա, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ առաջ է բերում հիվանդության սրացում: Այդ իսկ պատճառով «Օն Կլինիք» միջազգային բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները բացահայտեցին ստերոիդ չպարունակող բնական բուժիչ միջոցներ` պատրաստված Մեռյալ ծովի բնական հումքից և ցեխերից: Տասնյասկ հազարավոր հիվանդներ ամբողջ աշխարհում դրականորեն արձագանքեցին իր տեսակի մեջ միակը հանդիսացող բուժման բնական մեթոդին: Փսորիազի բուժման այս բացառիկ մեթոդը բարելավվեց հիվանդների առողջական վիճակը, մաշկին հաղորդեց առողջ և գեղեցիկ տեսք:

 

Հնարավոր է արդյոք վերջնականապես բուժել փսորիազը
Քանի որ խոսքը գնում է գենետիկական հիվանդության մասին` ժամանակակից բժշկության տրամադրության տակ եղած դեղամիջոցներն ընդունակ են փսորիազի ախտանշանները վերացնել միայն որոշակի ժամանակով:


«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության իրական պատճառը և կիրականացնի իրավիճակի բարելավում մինչև 2 տարվա ռեմիսիայով:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը