(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Սնկային հիվանդություններ

Հայաստանի մեծահասակների քառորդ մասը տառապում է ոտնաթաթի (մաշկ և եղունգներ) սնկային հիվանդություններով: Տղամարդիկ հիվանդանում են ավելի հաճախ, քան կանայք: Հիվանդությունը սկսվում է ոտնաթաթի ախտահարումով, որը շատ ժամանակ առաջանում է ծառայության տարիներին, սպորտային խմբակներում, լողավազաններում, շոգեբաղնիքներում և այլն: Բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ ոտաբոբիկ են, կա վարակվելու ռիսկի գործոնը: Այլ մաշկային հիվանդություններով տառապող պացիենտները, որոնց մոտ խախտված է մաշկի մակերեսի ամբողջականությունը` ունեն ճաքեր, խոցեր, էրոզիաներ և այլն, ինչպես նաև ոտքերի արյան շրջանառության խանգարումով տառապող մարդիկ ավելի են հակված սնկային հիվանդություններով վարակվելուն: Այնպիսի հիվանդություններ, ինչպիսն է շաքարային դիաբետը, ավելորդ քաշը, ծխելը, տրոմբոֆլեբիտը, կոշտուկները, դիմադրողականության անկումը, նպաստում են սնկային հիվանդությամբ վարակվելուն: Օրինակ, շաքարային դիաբետի դեկոմպենսացիայի ժամանակ ավելանում է շաքարի արտադրությունը ոչ միան մեզի, այլ նաև քրտնքի միջոցով, ինչը հիանալի միջավայր է ստեղծում սնկերի աճի համար:]

 

Հաճախ ոտնաթաթի սունկը ախտահարում է միջմանտնյա հատվածը, որտեղ ի հայտ է գալիս քոր, կարմրություն, մաշկի այտուցվածություն, թեփոտություն, ճաքեր, որից հետո ինֆեկցիան տարածվում է ամբողջ ոտնաթաթի վրա, այնուհետև` ախտահարում եղունգները: Տարիների ընթացքում եղունգները հաստանում են ձեռք ու բերում մոխրադեղնավուն երանգ:


Սնկային ֆերմենտների ազդեցության պատճառով ոտքերի քրտինքը տարածում է տհաճ և սպեցիֆիկ հոտ: Եվ այս ամենը տևում է բավականին երկար ժամանակ, նույնիսկ տարիներ: Հիվանդությունը սրվում է հատկապես ձմռանը:

 

«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության պատճառը և անհապաղ կնշանակի անհրաժեշտ բուժում:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը