(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Էկզեմա

Էկզեման (հուն. eczema-մաշկի ցան, ekzeo-բարկանալ բառից) սուր կամ քրոնիկ ոչ վարակիչ, բորբոքային նևրո-ալերգիկ բնույթի մաշկային հիվանդություն է: Էկզեմային բնորոշ է ցանը, այրոցի զգացումը, քորը և ռեցիդիվող ընթացքը:

Էկզեմայի առաջացմանը նպաստում են մի շարք արտաքին (մեխանիկական, քիմիական, ջերմային և այլն) և ներքին (լյարդի, երիկամների, ստամոքս-աղիքային տրակտի, էնդոկրին, նյարդային համակարգերի և այլ հիվանդություններ) գործոններ: Կախված էկզեմայի առաջացման պատճառներից, տեղակայումից և մաշկային դրսևորումների բնույթից` տարբերվում են էկզեմայի մի քանի ձևեր:

 

Այսպես կոչված ճշմարիտ էկզեմային բնորոշ է հիվանդության սուր սկիզբը, օջախների սիմետրիկ դասվորվածությունը, մաշկի ախտահարված մասի կարմրությունն ու այտուցվածությունը, փոքրիկ փուչիկների ի հայտ գալը, որոնք հաճախ վեր են ածվում թարախային բշտերի կամ խոնավ տարածքների:

Մանրէային էկզեմայի օջախները սովորաբար դասավորված են ոչ սիմետրիկ, ավելի հաճախ վերին և ստորին վերջույթների վրա: Մաշկի ախտահարված մասը ունի կարմրա-կապտավուն երանգ, նկատվում են թարախային կամ այլ ցանավորումներ, խոնավ տարածքներ և թարախային հանգույցներ : Սեբորեային էկզեման ավելի հաճախ տեղակայված է գլխի մազածածկ հատվածում, ճակատի, կրքավանդակի շրջանում, ականջախեցիների ետևում, քիթ-շրթունքային, անութային, աճուկային ծալքերում, պորտի շրջանում: Գլխի մազածածկ հատվածում լինում է կարմրածություն, մաշկի չորություն, խոնավ տարածքներ`պատված թարախային կեղևով: Ծալքերի շրջանում լինում է ավելի արտահայտված է կամրածությունը, այտուցվածությունը, ճաքերը: Էկզեմայի բուժումը կախված է նրա առաջացման պատճառներից և տեսակից:

 

«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության իրական պատճառը և կանցկացնի համապատասխան բուժում:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը