(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Ատոպիկ դերմատիտ

Դիֆուզ նեյրոդերմիտը մաշկային հիվանդություն է, որին բնորոշ է քորը, լիխենոիդային պապուլաները, լիխենֆիկացիաները և քրոնիկ ռեցիդիվող ընթացքը: Այս հիվանդությունը ունի հստակ սեզոնային կախվածություն:

 

Պրովոկացիոն դեր կարող է խաղալ սննդամթերքներից` ցիտրուսային մրգերը, քաղցրավենիքները, կծու ուտեստներն, ալկոհոլային խմիչքները, դեղորայքներից`հակաբիոտիկները, վիտամինները, սուլֆանիլամիդները, պատվաստանյութերը և այլ գործոններ: Էթիոլոգիան անհայտ է, պաթոգենեզի հիմքում ընկած է իմուն համակարգի ժառանգական անբավարարությունը, փոփոխության ենթարկված օրգանիզմի քիմիական ռեակցիաները: Շատ հաճախ ատոպիկ դերմատիտը զուգակցվում է ալերգիկ ռինիտի, ասթմայի, պոլինոզի հետ: Հիվանդությունն առաջին անգամ ի հայտ է գալիս հետևյալ երեք տարիքային փուլերից մեկում` նորածնային, մանկական կամ հասուն տարիքում:

 

Հիվանդության կլինիկական պատկերը կախված է հիվանդի տարիքից: Բոլոր տարիքային փուլերում էլ հիվանդին անհանգստացնում է ուժեղ, երբեմն տանջալից քորը: Այդ ժամանակահատվածում հիվանդությունը կրում է սուր բնույթ և մեծ մասամբ ախտահարում է դեմքի մաշկը, թեպետ կարող է տարածվել մարմնի և այլ մասերի վրա: Մանկական փուլում (մինչ սեռական հասունացման ժամանակահատվածը) գլուխ են բարձրացնում լիխենոիդային պապուլաները, լիխենֆիկացիաների օջախները` տեղակայվելով պարանոցի հետևամասում, կրծքավանդակի վերնամասում, արմնկային և ծնկային ծալքերում:

 

Մեծահասակների տարիքային փուլը սկսում է հասունացման տարիքից և կլինիկական պատկերով նման է ուշ մանկական փուլին (լիխենոիդային պապուլաներ, լիխենֆիկացիաների օջախներ):

Կախված մաշկային ծածկույթի ներգրավվածության աստիճանից` ատոպիկ դերմատիտը բաժանվում է սահմանափակ, տարածված և ունիվերսալ տիպերի:

«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության իրական պատճառը և կանցկացնի համապատասխան բուժում:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը