(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Մաշկաբանություն

Մաշկային հիվանդություններից են սնկախտերն, էկզեմաները, դերմատիտը, փսորիազը, ֆուրունկուլյոզը, քոսը և այլն: Հիվանդությունների պատճառները տարբեր են` մակաբույծների ախտահարումից մինչև գերհոգնածություն: Մաշկի հետ կապված խնդիրներ ի հայտ են գալիս նաև ներքին օրգան-համակարգերի, հատկապես ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ:


Հարկ է նշել, որ իրարից տարբեր մաշկային հիվանդություններ կարող են ունենալ նմանատիպ ախտանշաններ, այդ իսկ պատճառով ցանկացած մաշկային ցանավորման դեպքում մաշկաբանի խորհրդատվությունը պարտադիր է:

Մեր մասնագետները պատրաստ են օգնել մաշկի սնկային հիվանդություններ, տարբեր մաշկաբորբեր, գլխամաշկի և դեմքի մաշկի տարբեր հիվանդություններ, ինչպես նաև մաշկային էկզեմաներ և այլ մաշկային խնդիրներ ունեցող հիվանդներին: Այս հիվանդություններից շատերը մաշկաբանի կանոնավոր հսկողությամբ ճշգրիտ բուժման կուրս անցնելու դեպքում հեշտությամբ բուժվում են:

«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի մաշկաբանության բաժնի առաջատար մասնագետները միշտ պատրաստ են օգնել տարբեր մաշկային խնդիրների լուծման հարցում: «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում ամեն մի պացիենտի համար դրսևորվում է անհատական մոտեցում:

 

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը