(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Կլինիկայի մասին

«Հազար մղոն երկարությամբ ճանապարհորդությունը սկսվում է առաջին փոքրիկ քայլով»
-Լաո Ցզի-

 

Բժշկական գործունեության կազմակերպումը միշտ էլ համարվել է դժվար խնդիր, որը քչերն են ի զորու հաղթահարել, քանի որ թեժ մրցակցության պայմաններում շուկայում որոշակի հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լինել ռազմավարական գաղափարներով օժտված, խարիզմատիկ էությամբ հիմնադիր։ Պակաս կարևոր չէ հաստատակամություն ու սեփական ուժերի հանդեպ վստահություն ունենալը:
Այսօր՝ առաջին կլինիկայի բացման օրվանից մոտ 25 տարի անց, կարող ենք վստահաբար ասել , որ միջազգային կորպորացիայի հիմնադիր Բ. Մ. Վայսմանի մտահաղացումը ճիշտ էր ու լավ մտածված:


Առաջին կլինիկան և առաջին հաջողությունը
Medical On Group Միջազգային բժշկական կորպորացիայի պատմությունը սկսել է 1987 թ-ին Իսրայելի հարավում գտնվող Բեեռ-Շեվա անունով փոքրիկ քաղաքում:
Այցելուների լիակատար գաղտնիության ապահովումը, բուժման արդյունավետության բարձր ցուցանիշները նպաստեցին պացիենտների քանակի աճին: Մի քանի տարի անց կլինիկաների քանակը, որտեղ Իսրայելի առաջատար ուրոլոգները օգնում էին տղամարդկանց վերադառնալ լիարժեք կյանքին, հասավ 11-ի, և կազմակերպությունը դարձավ իր ոլորտի առաջատարը երկրում:


Միջազգային ասպարեզ մուտք գործելը
1990-ականներին աշխարհի տարբեր ծայրերում բացվեցին կորպորացիայի տասնյակ մասնաճյուղեր, որոնք ձևավորեցին միջազգային կլինիկաների ցանցը`ընդգրկելով չորս աշհարհամաս` Եվրոպա, Ասիա, Ավստրալիա, Հարավային Ամերիկա:


Գլոբալ առաջընթաց
Բժշկական կորպորացիան առաջինն աշխարհում սկսեց կիրառել տղամարդու սեռական առողջության վերականգման հուսալի մեթոդներ, երբ դեռ ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայն խոսել այդպիսի նրբանկատ թեմայի շուրջ:


Medical On Group կորպորացիան այսօր
Ներկա պահին կորպորացիան իր մեջ ներառում է ավելի քան 140 կլինիկա, որոնց աշխարհագրությունը բավականին լայն է`Լոնդոնից մինչև Սանկտ-Պետերբուրգ, Ավստրալիայից` Մեքսիկա:
Կորպորացիայի գործունեության ուղղվածությունը նշանակալիորեն լայնացել է: Այսօր արդեն վստահաբար կարորղ ենք ասել, որ կորպորացիան հանդիսանում է առաջատարը ոչ միայն ուրոլոգիայի բնագավառում, այլև պրոկտոլոգիայում (թութքի, ուղիղ աղիքի բուժում առանց ցավի և վիրահատական միջամտության), գինեկոլոգիայում, մաշկաբանության (բուժօգնություն պսորիազի դեպքում առանց հորմոնների և իմունոդեպրեսանտների), երակաբանության մեջ:

 

Medical On Group կորպորացիան Ռուսաստանում

Առաջին ռուսական կլինիկան բացվել է 1996 թ.-ին Սանկտ-Պետերբուրգում:
Այսօրվա դրությամբ Ռուսաստանում գործում են կորպորացիայի մի քանի տասնյակ կլինիկաներ`Խաբարովսկից մինչև Սանկտ-Պետերբուրգ:
2011թ-ի նոյեմբերից միջազգային ցանցի ռուսաստանյան ստորաբաժանումը վերանվանվեց Medical On Group:
Սանկտ-Պետերբուրգի կլինիկայի բազայի վրա բացված է կորպորացիայի ժամանակակից ուսումնա-բժշկական կենտրոն, որտեղ մշտապես իրականացվում է Ռուսաստանի և ԱՊՀ-ի տարածքում տեղակայված կլինիկաների աշխատակիցների որակավորման բարձրացում (կենտրոնը համագործակցում է Ռուսաստանի Բժշկական Հետդիպլոմային Կրթության Ակադեմիայի հետ):

 

Զարգացման պլաններ
Ամբողջ աշխարհում մասնավոր բժշկությունը ավելի արագ ու ճկուն է արձագանքում յուրաքանչյուր նորության և ինովացիայի, հետևաբար մեր պլանների մեջ է մտնում նոր ուղղությունների զարգացումը, որոնք կոչված են ծառայելու մեր հիմնական նպատակին` պացիենտների առողջական վիճակի բարելավմանն ու կյանքի որակի լավացմանը:


Ամփոփելով 30 տարվա գործունեությունն ամբողջ աշհարհում
Շուտով կլրանա կորպորացիայի գործունեության 30 տարին:
Մենք կանգնած ենք ամուր հիմքերի վրա: Մենք՝ դժվարությամբ, բայց այնուամենայնիվ սովորեցինք հմտորեն կազմակերպել ու վարել մեր նվիրյալ գործը տարբեր երկրներում։ Համոզված ենք, որ մեր ապագան կնշանավորվի մեր բոլորի համար`մեր պացիենտների, մեր գործընկերների, միջազգային Medical On Group բժշկական կորպորացիայի ամբողջ թիմի համար նոր ձեռքբեումներով, կայունությամբ և վստահությամբ վաղվա օրվա հանդեպ:

 

Կորպորացիաի զարգացման նշանակալից տարեթվերը

  •  1987թ. Առաջին կլինիկայի բացումը Իսրայելում:
  •  1996թ. Կլինիկաների բացում ք.Սանկտ-Պետերբուրգում (ՌՖ), ք. Բուխարեստում (Ռումինիա):
  •  1998թ. Կլինիկաների բացում ք.Բռնոյում (Չեխոսոլովակիայի հանրապետություն), ք.Պրահայում (Չեխոսոլովակիայի հանրապետություն), ք.Իասիյում (Ռումինիա), ք. Բայա Մարեյում (Ռումինիա):
  •  2000թ. Կլինիկաների բացում ք.Կրասնոդարում (ՌՖ), ք. Բրաշովում (Ռումինիա):
  •  2002թ. Կլինիկայի բացում ք.Սոչիում (ՌՖ):
  •  2003թ. Կլինիկայի բացում ք.Օրենբուրգում (ՌՖ:)
  •  2004թ. Կլինիկայի բացում ք. Վառնայում (Բուլղարիա), ք. Կոնստանցայում (Ռումինիա), ք.Մուրմանսկում (ՌՖ), ք.Սամարայում (ՌՖ), ք. Սոֆիայում (Բուլղարիա):
  •  2005թ. Կլինիկաների բացում ք. Իրկուտսկում (ՌՖ), ք. Կրայովայում (Ռումինիա), ք.Սանկտ-Պետերբուրգում (ՌՖ), ք. Տարգու Մուրեշում (Ռումինիա), ք.Ուֆայում (ՌՖ):
  •  2006թ. Կլինիկաների բացում ք.Կիշինևում (Մոլդավիա), ք.Տոլյատիում (ՌՖ):
  •  2007թ. Կլինիկաների բացում ք.Նիժնի Նովգորոդում (ՌՖ), ք.Օդինցովոյում (ՌՖ), ք. Օրադիայում (Ռումինիա), ք. Խարկովում (ՈՒկրաինա), ք. Սիբիույում (Ռումինիա):
  •  2008թ. Կլինիկաների բացում ք. Երևանում (Հայաստան), ք. Լիպեցկում (ՌՖ), ք. Օդեսսայում (ՈՒկրաինա), ք. Պիատրա Նեամտում (Ռումինիա), ք.Սանկտ-Պետերբուրգում (ՌՖ), ք. Տիմիշոարայում (Ռումինիա):
  • 2009թ. Կլինիկաների բացում ք. Դոնեցկում (Ուկրաինա), ք.Պերմում (ՌՖ), ք. Սումիում (Ուկրաինա), ք.Խաբարովսկում (ՌՖ), ք.Յարոսլավլում (ՌՖ):
  •  2010թ. ք. Դնեպրոպետրովսկում (ՈՒկրաինա), ք.Կազանում (ՌՖ), ք.Լյուբերցիյում (ՌՖ), ք. Մարիուպլում (ՈՒկրաինա), ք.Միտիշիում (ՌՖ), ք. Նիկոլաեվում (ՈՒկրաինա), ք. Պոլտավայում (ՈՒկրաինա)
  •  2011թ. Կլինիկաների բացում ք. Վասլույում (Ռումինիա), ք.Բռնոյում (Չեխոսոլովակիայի հանրապետություն), ք.Նովոսիբիրսկում (ՌՖ), ք. Ռումինկու Վիլչայում (Ռումինիա), ք. Տուլսեայում (Ռումինիա), ք. Տյումենում (ՌՖ):
  • 2012 թ. Կլինիկաների բացում ք. Կրասնոյարսկում (Ռուսաստանի դաշնություն), ք. Նաբերեժնիե Չելնի (Ռուսաստանի դաշնություն), ք. Սեվաստոպոլ (Ուկրաինա), ք. Բուրգաս (Բուլղարիա)
  •  2013 թ. Չորրորդ կլինիկայի բացում ք. Սանկտ-Պետերբուրգում (Ռուսաստանի դաշնություն), կլինիկաներ ք. Բալաշիխայում (Ռուսաստանի դաշնություն):


«Օն Կլինիք Ինթերնեյշնըլ» միջազգային բժշկական կորպորացիա
2008թ սեպտեմբերին Հայաստանում իր աշխատանքը սկսեց «Օն Կլինիք» միջազգային բժշկական կորպորացիայի թվով 129-րդ մասնաճյուղը, որը շատ կարճ ժամանակահատվածում ճանաչում ձեռք բերեց ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում:
Հայաստանյան մասնաճյուղում ներկայումս գործում է 9 բաժանմունք`ուրոլոգիա, պրոկտոլոգիա, գինեկոլոգիա, մաշկաբանություն, էնդոկրինոլոգիա (ներզատաբանություն), ընդհանուր թերապիա, ֆիզիոթերապիա:
«Օն Կլինիք» կորպորացիայի ցանցի բժիշկների միջև նեղ համագործակցության և վաստակած փորձի օգնությամբ հայաստանյան մասնաճյուղի բժիշկները հնարավորություն ունեն բարձրացնել իրենց որակավորումը ժամանակակից ախտորոշման ոլորտում, ինչպես նաև համաշխարհային չափանիշներին համապատասխան բուժման ընտրության մեջ, որը խիստ անհատական է յուքանչյուր պացիենտի համար:

 

Հովհաննես Սարգսի Հարությունյան
Հիմնադիր տնօրեն


«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնը “On Clinic International” միջազգային կորպորացիայի ներկայացուցչությունն է Հայաստանում:
Առաջին պացիենտը իր բուժումը «Օն Կլինիք» բժշկական կենտրոնում ստացավ 1987 թ-ին, իսկ 1989 թ-ին հիմնադրվեց «On Clinic International» կորպորացիան, որն այդ ժամանակից ի վեր համարվում է համաշխարհային առաջատարը տղամարդկանց սեռական խանգարումների ոլորտում: «Օն Կլինիք-Անի»-ն միջազգային բժշկական կենտրոն է, որը մասնագիտացած է պրոկտոլոգիայի, ուրոլոգիայի, գինեկոլոգիայի և մաշկաբանության մեջ: Ի շնորհիվ արտասահմանյան մասնաճյուղերի հետ նեղ համագործակծության` բժշկական կենտրոնի բժիշկները տիրապետում են առաջատար մեթոդներին և ունեն ամենաժամանակակից ախտորոշիչ և բժշկական սարքավորումները:


Գեվորգ Հակոբի Ասլանյան
Գործադիր տնօրեն

 

Բժշկական կենտրոնի բաժանմունքները`
Ուրոլոգիա (սեռական տարբեր տեսակի խանգարումների, պրոստատիտի, թաքնված ինֆեկցիաների, ադենոմայի բուժում)
Պրոկտոլոգիա ( թութքի, քրոնիկ փորկապության և ուղիղ աղիքի ճաքի բուժում առանց վիրահատության)
Գինեկոլոգիա (գինեկոլոգիական ամբողջական հետազոտություն և բուժում, հակաբեղմնավորման մեթոդների անհատական ընտրություն)
Մաշկաբանություն ( փսորիազի դեպքում օգնություն մինչև 2 տարվա ռեմիսիայով)
Բուժման տեսակը անհատական է յուրաքանչյուր պացիենտի համար, այն համապատասխանում է պացիենտի առողջական վիճակին և թույլ է տալիս բուժումն իրականացնել արագ ու արդյունավետ: Բուժումը կատարվում է պարտադիր ախտորոշումից հետո, որն իրականացվում է ամբուլատոր պայմաններում, պացիենտին համար նախապես հարմարեցված ժամանակ:

 

«Օն Կլինիք -Անի»` նրբանկատ վերաբերմունք, անհատական մոտեցում և լիակատար գաղտնիություն:

Խոսում են մեր մասին

see all