(+374 10) 46-60-62

0039, Երևան, Չեխովի փող., 48/27 շենք

Գ.Թ. N ԲՄԳ - 00055
Տրված է 21/12/2016թ. - անժամկետ

Օն Կլինիք-Անի

Միջազգային բժշկական կենտրոնների ցանց

Կա խնդիր, կա լուծում...
  • ...ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ...
  • ...Միջազգային բժշկական կենտրոնների ցանց
  • Կա խնդիր, կա լուծում...

Բաժանմունքներ

Բաժանմունքներ

Ի՞նչով են զբաղվում «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի բժիշկները:

 

Ուրոլագիական բաժանմունքն իրականացնում է սեռական տարբեր տեսակի խանգարումների վերականգնում: «Օն Կլինիք» կորպորացիան համարվում է համաշխարհային առաջատարը տղամարդկանց առողջության վերականգնման ոլորտում: Շնորհիվ բուժման բացառիկ մեթոդների՝ բժշկական կենտրոնի ուրոլոգները հաջողությամբ կարողանում են վերականգնել տղամարդկանց պոտենցիան, ի դեպ դրական արդյունքը հասանելի է անկախ պացիենտի տարիքից և առկա ուղղեկցվող այլ խնդիրներից, ինչպիսիք են բարձր ճնշումը, շաքարային դիաբետը կամ սրտային հիվանդությունները: Այստեղ կատարվում է նաև պրոստատիտի և շագանակագեղձի, փոքր չափի ադենոմայի բուժում, պոտենցիայի վերականգնում և բարելավում, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտորոշում և բուժում:

 

Բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հագեցած է ախտորոշիչ նորագույն սարքավորումներով: Բուժման մեթոդն իր մեջ ներառում է դեղորայքային բուժումը` մագնիտա-լազերային, ֆերմենտային և վիտամինային թերապիայով:

 

«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի մասնագետները պատրաստ են օգնել Ձեզ` նրբանկատ խնդիրների լուծման հարցում` վերադարձնելով ձեր կյանքը նախկին, բնականոն ռիթմին:

 

Կլինիկա դիմած պացիենտների 100-ից 90-ը ենթակա են լիովին ապաքինման: Դա գովազդային կարգախոս չէ, այլ ժամանակակից բժշկության միջազգային ինստիտուտ «Օն Կլինիք -Անի»-ի վիճակագրությունը:

 

Պրոկտոլոգիայի բաժանմունքում կատարվում է թութքի ոչ վիրահատական բուժում: Բուժման այս մեթոդը թույլ է տալիս լուծել խնդիրը` չկտրվելով աշխատանքից, ընդամենը մի քանի այցելության ընթացքում: Մենք կատարում ենք նաև քրոնիկ փորկապության և ուղիղ աղիքի ճաքերի բուժում բնական քսուքների օգնությամբ:

 

Բնակչության 80%-ը տառապում է առաջին հայացքից անվնաս թվացող այս հիվանդությամբ: Երբեմն մենք ի վիճակի չենք հասկանալ այս հիվանդության իրական բարդությունը և յուրաքանչյուրն ինքնուրույն է փորձում հաղթահարել այն: Թութքի ախտանաշաններն են` արյունահոսությունը և ցավը հետանցքի շրջանում. Հիշեք` առողջ վիճակում գտվող ուղիղ աղիքը երբեք չի արյունահոսում: Այդ պատճառով առաջին իսկ նախանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Շատ կարևոր է անցնել հետազոտում, որպեսզի բժիշկը համոզված լինի, որ խոսքը հաստ կամ ուղիղ աղիքի քաղցկեղի մասին չէ: Սպասել և հուսալ, որ այս խնդիրը «ինքնուրույն» կլուծվի բժիշկները խորհուրդ չեն տալիս: Եթե մինչև վերջերս այս խնդիրը լուծվում էր միայն վիրահատական միջամտությամբ, ապա այսօր «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնը առաջարկում է ոչ վիրահատական և անցավ մեթոդ:

 

Բժշկական կենտրոնի ծառայությունների ցանկը ամբողջական չէր լինի առանց գինեկոլոգիական բաժանմունքի: Գինեկոլոգիական բաժանմունքը իր մեջ ներառում է ամբուլատոր ծառայությունների ողջ ոլորտը: Այստեղ Դուք կարող եք անցնել կոլպոսկոպիա` հետագա ցիտոլոգիական հետազոտությամբ և բիոպսիայով, բորբոքային հիվանդությունների բուժում, արգանդի վզիկի բարորակ գոյացությունների բուժում` ռադիոալիքային մեթոդով, և վերարտադրողական համակարգի էնդոկրինոլոգիական խնդիրների կորեկցիա` բարձրակարգ բժիշկ-էնդոկրինոլոգի օգնությամբ:

 

Կնոջ օրգանիզմը պահանջում է մշտական խնամք և ուշադրություն: Վստահեք Ձեր խնդիրների լուծումը «Օն Կլինիք-Անի» բժշկական կենտրոնի գինեկոլոգներին: Առաջին իսկ այցելության ժամանակ Դուք կանցնեք ամբողջական հետազոտություն, որից հետո մեր բժիշկները կօգնեն վերադարձնել Ձեր առողջությունը և լավ ինքնազգացողությունը:

 

Մաշկաբանության բաժանմունքում բժիշկ-մաշկաբանները օգնում են փսորիազով տառապող մարդկանց:

 

Փսորիազը դա մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է: Դա «գենետիկ» հիվանդություն է, որն ի հայտ է գալիս իմունային համակարգի թուլացման արդյունքում: Մաշկի վրա առաջանում են աչքին տեսանելի փոքր խոցեր, որոնք ուղեկցվում են կարմրությամբ և թեփոտությամբ: Հիվանդությունն ուղեկցվում է նաև քորով և ցավերով` պատճառելով հիվանդին ֆիզիկական և հոգեկան տառապանքներ, ինչպես մյուս քրոնիկ հիվանդությունները: Փսորիազը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ:

 

Ցավոք սրտի, աշխարհում դեռ ոչ ոքի չի հաջողվել վերջնականապես հաղթահարել փսորիազը, սակայն «Օն Կլինիք -Անի» միջազգային բժշկական կենտրոնում կիրառվող բացառիկ մեթոդի շնորհիվ ռեմիսիան հնարավոր է երկարաձգել ութ ամսից մինչև մեկ տարի: Բուժման հիմքում ընկած է բացառապես բնական դեղամիջոցների օգտագործումը: Բուժումն անվնաս է և առողջության համար անվտանգ:

 

Բժշկական կենտրոնում գործում է նաև ֆլեբոլոգիայի (երակաբանության) բաժանմունք: Մեր մասնագետները կօգնեն լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անոթային աստղիկները, երակային հիվանդությունը, տրոֆիկական խոցերը, դիաբետիկ ոտնաթաթը: Բուժումը կատարվում է ամբուլատոր պայմաններում` առանց հոսպիտալացման և այլ օպերատիվ միջամտությունների, ոչ ինվազիվ լազերային մեթոդի, էխոսկլերոթերապիայի և այլ ժամանակակից մեթոդների օգտագործմամբ:

 

Էնդոկրինոլոգիայի (ներզատաբանության) բաժանմունքում կատարվում է գեղձերի ներքին սեկրեցիայի հիվանդությունների բուժում: Մի քանի այցելութունից հետո Դուք կտեղեկանաք ամեն ինչ Ձեր հիվանդության մասին և կստանաք որակյալ բուժօգնություն:

 

Բժշկական կենտրոնում գործում է նաև թերապիայի բաժանմունք: Եթե Ձեզ անհանգստացնում է օրգանիզմի ընդհանուր թուլությունը, գլխապտույտները, ցածր կամ բարձր արյան ճնշումը, սրտայրոցը, վքնածությունը, փորկապությունը, գխկոցը, փորացավը, քորը, քաշի անկումը, հևոցը, ցավը կրծքավանդակի շրջանում և այլ ախտանշաններ, որոնք ազդում են Ձեր աշխատունակության և կյանքի որակի վրա, ապա Ձեզ անհրաժեշտ է թերապևտի խորհրդատվություն` պատճառը բացահայտելու համար:

 

Ֆիզիոթերապիայի բաժանմունքը հագեցած է ժամանակակից մի քանի սարքավորումներով, որոնք լայնորեն կիրառվում են կանացի և տղամարդկանց սեռական համակարգի բորբոքային և հորմոնալ հիվանդությունների բուժման մեջ:

 

Ցեխաբուժության բաժանմունքը հիվանդներին առաջարկում է Սակիի հանրահայտ ցեխերը` բուժումն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար: Ցեխերը լավացնում են օրգանիզմի նյութափոխանակման գործընթացը, լավացնում են պերիֆերիկ և ներքին օրգանների արյան շրջանառությունը, խթանում են դիմադրողական, բիոլոգիական և հորմոնալ մեխանիզմների աշխատանքին, թողնում հակաբորբոքային, ցավազկող, ներծծվող և դեսենսիբիլիզացնող ազդեցություն:

 

Սակիի բուժիչ ցեխերն իրենց բուժիչ հատկություններով միակն են աշխարհում: Բաղադրության մեջ են մտնում օրգանական ծագման տարբեր նյութեր, ինչպես նաև հորմոնանման, վիտամինա-հակաբիոտիկանման նյութեր:

 

Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքում բժիշկ-ռադիոլոգները կկատարեն վահանաձև գեղձի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի, կրծքագեղձի, լյարդի, լեղապարկի, երիկամների, փայծաղի, միզապարկի, աչքի, լիմֆատիկ գեղձերի, փափուկ հյուսվածքների, հոդերի և ոսկրա-մկանային համակարգի, վերին և ստորին վերջույթների անոթների դուպլեքս ուլտրաձայնային հետազոտություն: Կատարվում է նաև աբդոմինալ, տրանսռեկտալ և տրանսվագինալ հետազոտում:

 

Այցի համար պետք է նախապես գրանցվել` խնայելու համար Ձեր ժամանակը: Ժամանակի ընթացքում մենք մշակել ենք հաճախորդներին մաքսիմալ հարմարավետություն ապահովելու տեխնիկա: Այցելության ժամանակ Դուք կհանդիպեք հատուկ վերապատրաստում անցած անձնակազմի և բարձր որակավորում ունեցող բժշկի հետ: Առաջին իսկ այցելության ժամանակ կարող եք պարզել Ձեր հիվանդության պատճառը: Շատ դեպքերում բժիշկը անհապաղ բուժում է նշանակում, որը ինչի շնորհիվ Ձեր ինքնազգացողությունն անհամեմատելիորեն կլավանա այցելության առաջին իսկ օրերին:

 

Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ շուրջօրյա հեռախոսահամարով` +374 (91) 46-60-62:

Խոսում են մեր մասին

դիտել բոլորը